Իջևան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ՝ Անդրանիկ Արազի Մելիքսեթյանը և Լիլիթ Վասիլի Ցուցուլյանը, վարձակալության իրավունքով, հասարակական կառուցապատման նպատակով իրեն հատկացված, Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Աբովյան փողոց թիվ45 հասցեում գտնվող 0.006հա մակերեսով հողամասի նկատմամբ իր վարձակալության իրավունքը /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ1243, կնքված՝ 18.06.2008թ., վկայական թիվ2593529/ օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Աբովյան փողոց թիվ45 հասցեում գտնվող 0.006հա մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացիներ՝ Անդրանիկ Արազի Մելիքսեթյանի և Լիլիթ Վասիլի Ցուցուլյանի վարձակալության իրավունքը / վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ1243, կնքված՝ 18.06.2008թ., վկայական թիվ2593529/ օտարելուն: |