Համայնքի ղեկավարին է դիմել Աշոտ Մարկոսյանը և հայտնել, որ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզ, Իջևան համայնք Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասի /ծածկագիր 11-001-0152-0064/ սահմանների և տեղադիրքի ուղղման խնդրանքով: Ըստ որակավորում ունեցող անձի եզրակացության Աշետ Մարկոսյանի պատվերով կատարվել է չափագրում 11-001-0152-0054 ծածկագրով հողամասի , որի արդյունքում պարզվել է, որ համադրվում է 11-001-0152-0053 ծածկագրով հողամասի հետ: Խնդրում ենք հիմք ընդունեք նոր հատակագիծը և կատարեք տեղադիրքի ուղղում:
Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ ,,ՀողաՀյին օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.06073հա մակերեսով 11-001-0152-0054 ծկագրով հողամասի սահմանները, կատարելով հողամասի սահմանների և տեղադիրքի ուղղում՝ ըստ որակավորում ունեցող անձի կողմից տրված եզրակացության և ճշտված սահմաններով հատակագի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: