Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 փետրվարի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 32.0 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԳԱՌՆԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 28.7ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 5/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 32.0 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Գառնիկ Գուրգենի Թամազյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված  32.0 քմ  արտաքին մակերեսով  ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 30.02քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ03062024-11-0087/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 32.0 քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 32.0 քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Գառնիկ Գուրգենի Թամազյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 32.0 քմ մակերեսով հողամասը և 32.0 քմ մակերեսով ավտոտնակի  շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:   

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Գառնիկ Գուրգենի Թամազյանին /30.01.2025թ. մուտքի դիմում թիվ0302/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 5/2 հասցեում գտնվող  32․0քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 2887․5  ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  92400 /իննսուներկու հազար չորս հարյուր/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 32․0 քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1673 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  53536 /հիսուներեք հազար հինգ հարյուր երեսունվեց/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner