Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարան է դիմել ,,Ներքին Ծաղկավան մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, Իջևան համայնք, Ծաղկավան գյուղ, 1-ին փողոց, թիվ 40 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենք՝ 99․25քմ ներքին մակերես, ծածկագիր 11-037-0020-0024-001 և շինության զբաղեցրած հողամաս՝ 116․7քմ մակերես, ծածկագիր 11-037-0020-0024, վկայական թիվ 31052022-11-0005/, լիցենզավորման նպատակով, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով:
Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 30․11.2023թ. թիվ 10 նիստի թիվ 144 որոշումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, թիվ 685-699 հոդվածների և ,,Տեղական ինքնակառավարմարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, Իջևան համայնք, Ծաղկավան գյուղ, 1-ին փողոց, թիվ 40 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենք՝ 99․25քմ ներքին մակերես, ծածկագիր 11-037-0020-0024-001 և շինության զբաղեցրած հողամաս՝ 116․7քմ մակերես, ծածկագիր 11-037-0020-0024, վկայական թիվ 31052022-11-0005/ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ,,Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ին:
2. ,,ՎՆերքին Ծաղկավանի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ներկայացուցիչի հետ կնքել անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիր:
3.Անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: