Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 15/6 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25․7քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Վարուժան Հրաչիկի Ճաղարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 25․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 22․9 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ01042025-11-0018/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 25․7քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 25․7քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Վարուժան Հրաչիկի Ճաղարյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 25․7քմ մակերեսով հողամասը և 25․7քմ մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Վարուժան Հրաչիկի Ճաղարյանին /05.05.2025թ., դիմում թիվ1671/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 15/6 հասցեում գտնվող 25.7քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 2887․5 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 74209 /յոթանասունչորս հազար երկու հարյուր ինն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 25.7քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1673 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 42996 /քառասուներկու հազար ինն հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: