Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 52
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2019 թվականի N 52

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՆՇԱՆՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳԾԱՆՇՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան համայնքի վարչական տարածքում  երթևեկության անվտանգությունը ապահովելու և խցանումներից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջացել Երևանյան, Անկախության և Բլբուլյան փողոցներում տեղադրել  երթևեկությունը  կարգավորող լրացուցիչ նշաններ,  կատարել գծանշումներ:

Համաձայն ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի  35-րդ հոդվածի  19-րդ կետի, համայնքի ղեկավարի առաջարկությամբ 

Իջևան համայնքի ավագանին որոշում է

1. Անկախության փողոցում « Յունի բանկ»-ի և թիվ 21 շենքի դիմաց դեպի շինանյութերի խանութ տանող հատվածում կատարել հետիոտների անցման գծանշում և տեղադրել համապատասխան երթևեկության նշան:

2. Երևանյան փողոցում դեպի Անտառային փողոց տանող հատվածում, մարզպետարանի կամրջից 30մ դեպի քաղաքապետարան տանող հատվածում,8-րդ մանկապարտեզ տանող աստիճանների դիմաց և Իջևանի բժշկական կենտրոն տանող հատվածում կատարել հետիոտների անցման գծանշում և տեղադրել համապատասխան երթևեկության նշաններ և թարթող լուսացույցներ:

3. Բլբուլյան փողոցում թիվ 1 գերեզմանատան հատվածում կատարել հետիոտների անցման գծանշում և տեղադրել համապատասխան երթևեկության նշան:

4.Երթևեկության կարգավորման նշանների տեղադրման և գծանշման աշխատանքների իրականացման համար կազմել նախահաշիվ և ֆոնդային բյուջեից հատկացնել համապատասխան գումար:

 


Կողմ -10

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -1

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

Ձեռնպահ -1

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Անհայտ օգտատեր 56 ամիս առաջ
Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դեմ քվեարկելու համար ունեցել եմ  2 պատճառ. 1. Նախորդ գծանշումները կատարվել են ընդամենը 3 ամիս առաջ և անորակ իրականացնելու պատճառով ներկելուց գրեթե մեկ ամիս անց ջնջվել են:2. Գծանշումների մեծ մասը գտնվում են Մ4 միջպետական ճանապարհին, որը այս պահին նորոգման ավարտի փուլում է, իսկ գծանշումները պետք է արվի տվյալ աշխատանքները իրականացնող կազմակերպության կողմից:ԴԵՄ ԵՄ լինելու ցանկացած որոշման, որը ուղղված կլինի համայնքի բյուջեի անարդյունավետ օգտագործմանը:
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner