Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, , ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 38․5 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՄՀԵՐ ՄԱՄԻԿՈՆԻ ՎԵՐԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 79․1 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ73/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 38․5քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Մհեր Մամիկոնի Վերանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված  79․1քմ  արտաքին մակերեսով  տնտեսական շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 72․76քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ08․052024-11-0061/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 79․1 քմ արտաքին մակերեսով ինքնակամ տնտեսական շինությունն, իր զբաղեցրած 38․5 քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Մհեր Մամիկոնի Վերանյանին: Տնտեսական շինության զբաղեցրած 38․5 քմ մակերեսով հողամասը և 39․1 քմ մակերեսով տնտեսական  շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:   

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Մհեր Մամիկոնի Վերանյանին /10.09.2024թ. մուտքի դիմում թիվ5463/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ73/1 հասցեում գտնվող  38․5քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441,8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  171009 /մեկ հարյուր յոթանասունմեկ հազար ինն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 79․1քմ  արտաքին մակերեսով տնտեսական շինությունը՝  1քմ  3938 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  311496 /երեք հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր իննսունվեց/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner