|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 նոյեմբերի 2019 թվականի N 69 |
,,ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԻՄԱՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ,, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 2019Թ-ԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ,ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԻ ԲԱԶԱԼՏԵ ՍԱԼԻԿԱՊԱՏՈՒՄԸ ԱՍՖԱԼՏԲԵՏՈՆԵ ԾԱԾԿՈՒՅԹՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որ Իջևան քաղաքի Ղարագյոզյան փողոցը համարվում է նորաբաց մանկապարտեզի սպասարկման ճանապարհ և ծրագրով նախատեսված է փողոցի միայն մի հատվածի հիմնանորոգումը՝ ճանապարհի երթևեկելի մասի բազալտե սալիկապատմամբ /ծրագրի արժեքը 37123248 ՀՀ դրամ/ և հաշվի առնելով այն, որ ճանապարհի սալիկապատումը փոխարինելով ասֆալտբետոնե ծածկույթով, առանց գումարի փոփոխության, նշված գումարի սահմաններում կիրականացվի Երևանյան փողոցից /Ղարագյոզյան փողոցի սկզբնամաս/ մինչև թիվ 8 մանկապարտեզ կապող Ղարագյոզյան փողոցի ամբողջ ճանապարհը, որը շատ կարևոր է համայնքի համար։ Իջևան համայնքի ավագանին որոշում է
Տալ համաձայնություն` «Իջևան քաղաքի Ղարագյոզյան փողոցի հիմանանորոգման աշխատանքների» ներդրումային ծրագրի 2019թ-ին կատարվելիք աշխատանքների շրջանակներում, ճանապարհի երթևեկելի մասի բազալտե սալիկապատումը փոխարինել ասֆալտբետոնե ծածկույթով, հետագա գործառույթները ՀՀ գործող օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան իրականացնելու պայմանով։ |
Կողմ -12 ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|