Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 69
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
,,ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԻՄԱՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ,, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 2019Թ-ԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ,ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԻ ԲԱԶԱԼՏԵ ՍԱԼԻԿԱՊԱՏՈՒՄԸ ԱՍՖԱԼՏԲԵՏՈՆԵ ԾԱԾԿՈՒՅԹՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի  առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որ Իջևան քաղաքի Ղարագյոզյան փողոցը համարվում է նորաբաց մանկապարտեզի սպասարկման ճանապարհ և ծրագրով նախատեսված է փողոցի միայն մի հատվածի հիմնանորոգումը՝ ճանապարհի երթևեկելի մասի բազալտե սալիկապատմամբ /ծրագրի արժեքը 37123248 ՀՀ դրամ/ և հաշվի առնելով այն, որ ճանապարհի սալիկապատումը փոխարինելով ասֆալտբետոնե ծածկույթով, առանց գումարի փոփոխության, նշված գումարի սահմաններում կիրականացվի Երևանյան փողոցից /Ղարագյոզյան փողոցի սկզբնամաս/ մինչև թիվ 8 մանկապարտեզ կապող Ղարագյոզյան փողոցի ամբողջ ճանապարհը, որը շատ կարևոր  է համայնքի համար։

Իջևան համայնքի ավագանին որոշում է

Տալ համաձայնություն` «Իջևան քաղաքի Ղարագյոզյան փողոցի հիմանանորոգման աշխատանքների» ներդրումային ծրագրի 2019թ-ին կատարվելիք աշխատանքների շրջանակներում, ճանապարհի երթևեկելի մասի բազալտե սալիկապատումը փոխարինել ասֆալտբետոնե ծածկույթով, հետագա գործառույթները ՀՀ գործող օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան իրականացնելու պայմանով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԶՊԵՏ ԱԼԻԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner