Անհրաժեշտություն է առաջացել 14.08.2025թ. համայնքի ղեկավար թիվ 1010 որոշման մեջ կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1.Իջևան համայնքի ղեկավարի 14.08.2025թ. համայնքի ղեկավար թիվ 1010 որոշումը կարդալ.
,,ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔՐԻՍՏԻՆԵ ԼԵՎՈՆԻ ՂՈՒԼԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԵՎ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 11-022-0104-0047 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՐԵՏԱՎԱՅՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2.31904ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարձակալության իրավունքով Քրիստինե Լևոնի Ղուլարյանին և սեփականության իրավունքով Իջևան համայնքին պատկանող 2.31904հա մակերեսով հողամաը՝ ծածկագիր 11-022-0104-0047, ըստ թիվ 17072024-11-0008 վկայականի հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության հողամաս, անհրաժեշտություն է առաջացել փոխել Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող վարձակալության իրավունքով Քրիստինե Լևոնի Ղուլարյանին և սեփականության իրավունքով Իջևան համայնքին պատկանող 2.31904հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը / ծածկագիր 11-022-0104-0047, թիվ 17072024-11-0008 վկայական /:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն որոշումների պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով Իջևան համայնքին և վարձակալության իրավունքով Քրիստինե Լևոնի Ղուլարյանին պատկանող 2.31904հա մակերեսով հողամասը հանել գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության հողերի շարքից և դասել գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողերի շարքին / ծածկագիր 11-022-0104-0047, թիվ 17072024-11-0008 վկայական/:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,