ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի կողմից 05․02․2025-ին հայտարարված « ՀՀ ՏՄԻՀ-ԷԱՃ-ԱՊՁԲ-25/05» ծածկագրով ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող թվով 16 մանկապարտեզներ ՀՈԱԿ-ների կարիքների համար սննդամթերքի ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած Ա/Ձ Աննա Խաչատրյանը 2,4,5,6,8,9,13,17 չափաբաժինների համար ճանաչվել է ընտրված մասնակից։
Ա/Ձ Աննա Խաչատրյանին 24․03․2025-ին armeps.am կայքի միջոցով ներկայացվել է «ՀՀ ՏՄԻՀ-ԷԱՃ-ԱՊՁԲ-25/05» ծածկագրով պայամանգիր կնքելու առաջարկ։ Հարավերով սահմանված ծանուցումը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Ա/Ձ Աննա Խաչատրյանի կողմից չի ներկայացվել հաստատված պայմանագիրը։ Ա/Ձ Աննա Խաչատրյանը «Գնումների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից։ «ՀՀ ՏՄԻՀ-ԷԱՃ-ԱՊՁԲ-25/05» ծածկագրով գնման ընթացակարգի 2,4,5,6,8,9,13,17 չափաբաժինների չկայացած լինելու մասին հայտարարությունը 18․04․2025-ին հրապարակվել է տեղեկագրում։
Ղեկավարվելով «Գնումների մասին »ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ Ա/Ձ Աննա Խաչատրյանին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
2.ՀՀ Ֆինանսների նախարարություն ներկայացնել Ա/Ձ Աննա Խաչատրյանի տվյալները՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար։