Վերլուծելով Իջևան համայնքի խոշորացումից հետո անցած ժամանակահատվածում համայնաքապետարանի և ենթակա կազմակերպություններում առկա տրանսպորտային միջոցների և տեխնիկայի (այդ թվում՝ 10 մարդատար, 6 ուղևորափոխադրող, 10 բեռնատար, 2 էքսկավատոր) շահագործման հետ կապված խնդիրները, համայնքի ղեկավարը տրանսպորտային միջոցների սպասարկման, վերանորոգման, բնակավայրերից ուղևորափոխադրումների գրաֆիկների վերահսկման, օգտագործվող վառելիքի և քսայուղերի հաշվառման, ապահովագրական փաստաթղթերի ձևակերպումների իրականացման, ինչպես նաև «Քաղաքացիական պաշտպանության» խնդիրների հետ կապված համայնքի 19 բնակավայրերում առկա տրանսպորտային միջոցների, տեխնիկայի մասին ամբողջական տեղեկատվության տիրապետման, ճշտման և համակարգման նպատակով, առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարել փոփոխություն՝ կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնում ավելացնել գլխավոր մասնագետի մեկ հաստիք։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․
Համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցածքը՝ համաձայն N 1 հավելվածի։
2․Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների նոր հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։
3․Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու՝ կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնում գլխավոր մասնագետի մեկ հաստիք ավելացնելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազոր պետական կառավարման մարմին համաձայն N 3 հավելվածի։
4․Ուժը կորցրած ճանաչել Իջևան համայնքի ավագանու 19 դեկտեմբերի 2023 թվականի «ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի 2024թ․ աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 156 որոշումը։
5․Սույն որոշման 1-ին․ 2-րդ և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության պետական կառավարման մարմնի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։