Համայնքի ղեկավարը ավագանուն առաջարկության է ներկայացրել՝ համայնքային որոշակի հիմնախնդիրների լուծման, ծառայությունների մատուցման նպատակով անհրաժեշտությունից ելնելով պայմանագրային կարգով մասնագետների ներգրավելու մասին:
Քննարկելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. Համայնքի ավագանին որոշում է
1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ տնտեսված միջոցների հաշվին, որոշակի ծառայությունների կատարման համար թույլատրել համայնքի ղեկավարին ֆիզիկական անձանց հետ կնքել քաղաքացիա-իրավական պայմանագրեր:
2.Սույն որոշումը տարածվում է սկսած ս/թ փետրվարի 4-ից: |