Համայնքի ավագանու 24․06.2022թ. ,,Տավուշի մարզի իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինություններ և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին'' թիվ108 որոշման համաձայն 2023թ. մայիսի 30-ին կայացել է քաղաքաշինական նպատակներով հողամասի աճուրդային վաճառք:
Հաշվի առնելով աճուրդի արդյունքները և այն հանգամանքը, որ հողամասերը չեն գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված տարածքում և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 67, 68, 69 և 70 հոդվածների դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել 30.05.2023թ. կայացած քաղաքաշինական նպատակով հողամասի տրամադրման աճուրդի եզրափակիչ արձանագրությունները համաձայն` ներքոհիշյալ աղյուսակի.
ՀՀ
|
Արձ․
N
|
Հաղթողի անունը, հայրանունը, ազգանունը
|
Հողամասի հասցեն
|
Մակերեը՝ քմ
|
Վաճառքի գինը՝ ՀՀ դրամ
|
Նպատակը
|
1
|
2
|
Արտավազդ Հայկազի Ստեփանյան
|
գ․ Գանձաքար, 32-րդ փողոց թիվ37/1
|
2032.8
|
1098809
|
Բնակելի տուն
|
2. Հանձնարարել համայնքապետարանի, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնին /Ա. Այդինյան/ կազմել հողահատկացման փաստաթղթեր և հաղթողի հետ կապել հողամասի առուվաճառքի պայմանագիր: