Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ  վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 08.06.2022թ. տրվել է ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում ընդգրկված 11-013-0356-0006 ծածկագրով 0,12252հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության տարածքը այլ  հողատեսքից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների  գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 51-1 դրական եզրակացությունը: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Աչաջուր համայքի վարչական տարածքում, ընդգրկված 11-013-0356-0006 ծածկագրով 0,12252հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության տարածքը այլ  հողատեսքից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական  արտադրական օբյեկտների  գործառնական  նշանակության հողերի կազմ փոխելու  համայնքի  ղեկավարի  առաջարկությանը: 
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝
Համայնքի ավագանին որոշում է. 
1. Տալ հավանություն՝  ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում ընդգրկված 11-013-0356-0006 ծածկագրով 0,12252հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության տարածքը այլ  հողատեսքից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների  գործառնական նշանակության  հողերի կազմ փոխելու  համայնքի ղեկավարի առաջարկությանը: