Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 08.06.2022թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում ընդգրկված 11-013-0356-0006 ծածկագրով 0,12252հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության տարածքը այլ հողատեսքից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 51-1 դրական եզրակացությունը: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Աչաջուր համայքի վարչական տարածքում, ընդգրկված 11-013-0356-0006 ծածկագրով 0,12252հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության տարածքը այլ հողատեսքից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում ընդգրկված 11-013-0356-0006 ծածկագրով 0,12252հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության տարածքը այլ հողատեսքից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |