Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարան է դիմել ,,Բերքաբերի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, Իջևան համայնք, Բերքաբեր գյուղ, 2-րդ փողոց, թիվ2/2 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենքի 1-ին հարկի՝ 172․7քմ ներքին մակերեսով տարածքը, վկայական թիվ վկայական 29032023-11-0041, ծածկագիր 11-020-0003-0039-001/, լիցենզավորման նպատակով, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով:
Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 28․02.2023թ. թիվ 2 նիստի թիվ 53 /կետ5/ որոշումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, թիվ 685-699 հոդվածների և ,,Տեղական ինքնակառավարմարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, Իջևան համայնք, Բերքաբեր գյուղ, 2-րդ փողոց, թիվ2/2 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենքի 1-ին հարկի՝ 172․7քմ ներքին մակերեսով տարածքը, վկայական թիվ վկայական 29032023-11-0041, ծածկագիր 11-020-0003-0039-001/, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ,,Բերքաբերի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ին:
2. ,,Բերքաբերի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ներկայացուցիչի հետ կնքել անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիր:
3.Անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: