Անհրաժեշտություն է առաջացել 09.07.2025թ. համայնքի ղեկավար թիվ 858 որոշման մեջ կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1.Իջևան համայնքի ղեկավարի 09.07.2025թ. համայնքի ղեկավար թիվ 858 որոշումը կարդալ.
,,ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.0872 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0.0872հա մակերեսով հողամաս: Համաձայն Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է պետական սեփականության, 11-001-0233-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել 0.0872 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,հողային օրենսգրքի 53-րդ հոդվածի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0233-0001/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0.0872հա մակերեսով հողամաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման։,,