Իջևանի համայնքապետարանը նախատեսում է նվերներ հանձնել հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտներին, մանկապարտեզներ, նախակրթարաններ, ,,Հույսի կամուրջ,,, ՍՕՍ մանկական գյուղ հաճախող և Արցախից տեղահանված երեխաններին։
Դրամական պարգևներ կհանձնվեն տարվա ընթացքում մրցանակների արժանացած լավագույն մարզիկներին, թիմերին, նրանց մարզիչներին, երաժշտական դպրոցի աշակերտներին, նրանց դասատուներին։
Նախատեսվում է դրամական օգնություն տրամադրել արցախյան պատերազմում զոհված, անհետ կորած և զոհված ազատամարտիկների ընտանիքներին։
Անհրաժեշտություն է առաջացել 2021թ բյուջեում կատարել հոդվածային փոփոխություններ։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝
Համայնքի ավագանին որոշում է
1․Հաստատել համայնքապետարանի կողմից տրամադրվող դրամական օգնությունների, պարգևատրումների և նվերների ծախսերի նախահաշիվը /կցվում է/։
2․ Իջևան համայնքի 2021թ բյուջեի վարչական մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝
•06-04-01 բաժնի 4214 հոդվածից կրճատել 3000,0 դրամ
•08-02-02 բաժնի 4511 հոդվածից կրճատել 1000,0 դրամ
•08-02-04 բաժնի 4638 հոդվածից կրճատել 1500,0 դրամ
•08-02-03 բաժնի 4511 հոդվածից կրճատել 2000,0 դրամ
•09-01-01 բաժնի 4511 հոդվածից կրճատել 2800,0 դրամ
•01-01-01 բաժնի 4212 հոդվածից կրճատել 600,0 դրամ
Ընդամենը՝ 12900,0 դրամ, որից
•01-01-01 բաժնի 4727 հոդվածին հատկացնել 1400,0 դրամ
•10-07-01 բաժնի 4729 հոդվածին հատկացնել 6000,0 դրամ
•08-02-04 բաժնի 4239 հոդվածին հատկացնել 3100,0 դրամ
•09-05-01 բաժնի 4511 հոդվածին հատկացնել 2400,0 դրամ
Ընդամենը՝ 12900 դրամ։
3․ Հանձնարարել ֆինանսական բաժնին /պետ Ա․ Ոսկանյան/ կատարել համապատասխան փոփոխություններ։