Որոշում N 1033
|
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
| Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com | Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 20 օգոստոսի 2025 թվականի N 1033 | ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 82/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 28.0 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՄՎԵԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 28.0ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, հասցեում գտնվող համայնքային սեփականություն Բլբուլյան փողոց, թիվ82/4 հանդիսացող 28.0քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Արուսյակ Սամվելի Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 28.0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 25.83 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ12082025-11-0027/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 28.0քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 28.0քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Արուսյակ Սամվելի Հովհաննիսյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 28.0 քմ մակերեսով հողամասը և 28.0 քմ մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Արուսյակ Սամվելի Հովհաննիսյանին /20.08.2025թ., դիմում թիվ3240/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ82/4 հասցեում գտնվող 28․0քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 124370 /մեկ հարյուր քսանչորս հազար երեք հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 28․0քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 55132 /հիսունհինգ հազար հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: | ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ
| | | | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
| | |
Գրանցել է | | Ամսաթիվ | |
Վերջին անգամ խմբագրել է | | Ամսաթիվ | |
|