Այսօր: Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 215
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՐՑՈՒՅԹ
2025,Հոկտեմբեր 8 - Նոյեմբեր 10
Մրցույթ
2025,Հոկտեմբեր 3 - 17
ԱՃՈՒՐԴ
2025,Հոկտեմբեր 2 - Նոյեմբեր 3
ԱՃՈՒՐԴ
2025,Սեպտեմբեր 24 - Հոկտեմբեր 24
ՄՐՑՈՒՅԹ
2025,Սեպտեմբեր 17 - Հոկտեմբեր 17

ՀԱՐՑՈՒՄ

Որոշում N 1241
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2025 թվականի N 1241

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՄՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 0.00353ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում, առանձնացվել է 0.00353 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 15.02.2005թ. թիվ 2402-Ն որոշման,  նշված հողամասից 0.00232 հա մակերեսով մասը հանդիսանում է   բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամաս, իսկ 0.00121 հա մակերեսով մասը՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-005-0016-0001;-0202;-0204/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել 0.00353 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և առանձնացված հողամասին տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով,  ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման  և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով,

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.00353 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-005-0016-0001;-0202;-0204/  դասել բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի շարքին:

2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում  առանձնացնել 0.00353 հա մակերեսով հողամաս /ծածկագիր 11-005-0016-0001;-0202;-0204/, համաձայն հաստատված հատակագծի:

3. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.00353 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Ազատամուտ, Ռ․ Գևորգյան փողոց, թիվ 5/2:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner