Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Աբովյան փողոց թիվ 22/61 հասցեում գտնվող, քաղաքացիներ Նիկոլայ Ալբերտի Ղալթախչյանին և Մանե Էդվարդի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 0.0156հա մակերեսով հողամասի վրա, ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15042015-11-0026 վկայականի,  առկա է 572.1քմ մակերեսով արհեստանոց, ուստի քաղաքացիները դիմել են 572.1քմ մակերեսով արհեստանոցի մի մասի՝ 286.0քմ հատվածի գործառնական նշանակությունը՝ արհեստանոցից հասարակական սպասարկման օբյեկտի շարքին դասելու  խնդրանքով:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն որոշումը և հաշվի առնելով քաղաքացիների      .2025թ. թիվ   դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ. 
1. Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Աբովյան փողոց թիվ 22/61 հասցեում գտնվող, քաղաքացիներ Նիկոլայ Ալբերտի Ղալթախչյանին և Մանե Էդվարդի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 572.1քմ մակերեսով արհեստանոցի մի մասի՝ 286.0քմ հատվածի գործառնական նշանակությունը՝ արհեստանոցից հասարակական սպասարկման օբյեկտի շարքին դասելու:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: