Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 826
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2025 թվականի N 826

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ 8/10 ԵՎ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ 8/90 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել կառուցապատման իրավունքով Աշոտ Նովիկի Մարդանյանին և սեփականության իրավունքով համայնքին պատկանող Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոց 8/10 հողամաս հասցեում գտնվող /վկայական թիվ 25062025-11-0053/ և Իջևան համայնքի Իջևան քաղաքի  Մետաղագործների փողոց 8/90 հողամաս հասցեում գտնվող /վկայական թիվ 08112023-11-0013/ երկու առանձին գույքային միավորների միավորումից առաջացած գույքին հասցեավորում տալու և գործառնական նշանակությունը փոխելու:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

 

1.Թիվ 08112023-11-0013 վկայականի 0.00312հա մակերեսով հողամասը հանել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի շարքից և դասել բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի շարքին:

2. Կառուցապատման իրավունքով Աշոտ Նովիկի Մարդանյանին և սեփականության իրավունքով համայնքին պատկանող Իջևան համայնքի, Իջևան քաղաքի  Մետաղագործների փողոց Մետաղագործների փողոց 8/10 հողամաս հասցեում գտնվող /վկայական թիվ 25062025-11-0053/ և Իջևան համայնքի Իջևան քաղաքի  Մետաղագործների փողոց 8/90 հողամաս հասցեում /վկայական թիվ 08112023-11-0013/գտնվող երկու առանձին գույքային միավորների միավորումից առաջացած գույքին տալ հետևյալ հասցեավորումը․ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Մետաղագործների փողոց 8/10 հողամաս:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner