Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0.10772հա մակերեսով հողամաս: Համաձայն Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է պետական սեփականության, 11-001-0234-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել 0.10772 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,հողային օրենսգրքի 53-րդ հոդվածի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0234-0001/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0.10772հա մակերեսով հողամաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման։