Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0․84453 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 16.06.2006թ. թիվ 1088-Ն որոշման, նշված 0․84453 հա մակերեսով հողամասը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականության, գյուղատնտեսական նպատակային, խոտհարք գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-021-0618-0001/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0․84453 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,հողային օրենսգրքի 53-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սասհմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-021-0618-0001/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0․84453 հա մակերեսով հողամաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: