Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 830
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1257
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2025 թվականի N 1257

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԲԵՐՔԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 11-020-0002-0021 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում առանձնացվել է 0.1 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ թիվ 1906-Ն որոշուման և Տավուշի մարզի Բերքաբեր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության 11-020-0002-0021 ծածկագրով բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել  փոխել առանձնացված 0.1 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը  և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշման  և  ՀՀ կառավարության 28.09.,2005թ թիվ 1906-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․1 հա մակերեսով հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին /ծածկագիր 11-020-0002-0021/։

2.Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-020-0002-0021/ առանձնացնել 0․1 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

3. Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․1 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Բերքաբեր, 2-րդ փողոց, թիվ 33/2  հողամաս:

4.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner