Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Վարուժան Հրաչիկի ճաղարյանը, Հասմիկ Հուսիկի Ճաղարյանը, Աննա Վարուժանի Ճաղարյանը,Մելինե Վարուժանի Ճաղարյաը,Անդրանիկ Վարուժանի Ճաղարյանը, որ 2010թ. ինքնակամ կերպով, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոց թիվ 15 շենք, 1 բնակարան հասցում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող 58.1քմ մակերեսով բնակարանին /վկայական թիվ 2593551/ կից կատարվել է 63.33քմ ներքին մակերեսով բնակելի շենքի կցակառույց բնակարան, բաց պատշգամբ ձևափոխություն և հաշվառվել է՝ 12.31.2023թ. /հաշվառման ծածկագիր 2023FX4JLQ/, ուստի դիմել է իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Հաշվի առնելով Իջևան քաղաքի Մետաղագործների փողոց թիվ 15 շենք, 1 բնակարան հասցեի բնակիչների համաձայնագիրը, Տավուշի մարզի Իջևան քաղաքի ,,Իջևան,, համատիրության համաձայնագիրը, նկատի ունենալով, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոց թիվ 15 շենք, 1 բնակարան հասցեի բազմաբնակարան շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի վրա քաղաքացիների կողմից ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունները համապատասխանում են ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին և ձևափոխությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կաառուցված չեմ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. 912-Ն որոշման թիվ 26, թիվ 27, թիվ 28 կետերի և թիվ 32 կետի բ/ և գ/ ենթակետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան քաղաք, Մետաղագործների փողոց թիվ 15 շենք, 1 բնակարան հասցում գտնվող և քաղաքացիներ Վարուժան Հրաչիկի ճաղարյանի, Հասմիկ Հուսիկի Ճաղարյանի, Աննա Վարուժանի Ճաղարյանի, Մելինե Վարուժանի Ճաղարյանի, Անդրանիկ Վարուժանի Ճաղարյանի՝ ընհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող 58.1քմ մակերեսով, /վկայական թիվ 2593551/ բնակարանին կից 63.33քմ մակերեսով կցակառույց բնակարան ձևափոխությունը ճանաչել օրինական:
2. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 17.04.2003թ. թիվ 470-Ն որոշմամբ, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոց թիվ 15 շենք, 1 բնակարան հասցեում գտնվող բնակարանը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացիներ Վարուժան Հրաչիկի ճաղարյանին, Հասմիկ Հուսիկի Ճաղարյանին, Աննա Վարուժանի Ճաղարյանին, Մելինե Վարուժանի Ճաղարյանին, Անդրանիկ Վարուժանի Ճաղարյանին՝ Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել բնակարանին կից 63.33քմ ներքին մակերեսով բնակելի շենքի կցակառույց բնակարանի 1քմ դիմաց 501.9 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ընդհանուր՝ 31785 /երեսունմեկ հազար յոթհարյուր ութանասունհինք/ ՀՀ դրամ:Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:
3. Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: