Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցում առանձնացվել է 0.02313 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված 0.02313 հա մակերեսով հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0151-0092/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.02313 հա մակերեսով հողամասն տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցում առանձնացնել բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.02313 հա հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցում առանձնացված 0.02313 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0151-0092/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Մյասնիկյան փողոց, թիվ 67/2 հողամաս:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: