Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1918
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 սեպտեմբերի 2024 թվականի N 1918

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՄԱՅԻՍԻ 28-Ի ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 25․7ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԻՆԵ ՇԱՀԵՆԻ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 25․7ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25․7քմ մակերեսով հողամասի վրա 1996թ.  քաղաքացի Կարինե Շահենի Ղալումյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 25․7քմ   արտաքին  մակերեսով ավտոտնակի շինություն,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 21․44քմ /ծածկագիր 11-001-0117-0001/, որը հաշվառվել է 11.12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023uzjzv6: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված  հողամասից 4․01քմ մակերեսով մասը հանդիսանում է  Իջևան համայնքին  փոխանցված,  բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0117-0001/:  Ավտոտնակի շինության զբաղեցրած 25․7քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 25․7քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Մայիսի 28-ի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 25․7քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Կարինե Շահենի Ղալումյանի կողմից ինքնակամ կառուցված 25․7քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0117-0001/: 

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25․7 քմ մակերեսով հողամասի վրա  քաղաքացի Կարինե Շահենի Ղալումյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 25․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի  ներքին մակերեսը կազմում է 21․44քմ  /ծածկագիր 11-001-0117-0001/: 

3.Իջևան քաղաքի, Մայիսի 28-ի փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25․7քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Կարինե Շահենի Ղալումյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 25․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինության տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մայիսի 28-ի փողոց, թիվ41/4: 

4.Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մայիսի 28-ի փողոց, թիվ41/4 հասցեում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 4․01քմ մակերեսով հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին: 

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մայիսի 28-ի փողոց, թիվ41/4 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում, առաջարկել  քաղաքացի Կարինե Շահենի Ղալումյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  25․7քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441.8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  114154 /մեկ հարյուր տասնչորս հազար հարյուր հիսունչորս/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 25․7քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  50603 /հիսուն հազար վեց հարյուր երեք/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով: 

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner