Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սպանդարյան փողոց, թիվ 10/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 24․4 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Էդուարդ Տիգրանի Ավանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 24․4 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 22․85 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ13112023-11-0050/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 24․4քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 24․4քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Էդուարդ Տիգրանի Ավանյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 24․4 քմ մակերեսով հողամասը և 24․4 քմ մակերեսով ավտոտնակ շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Էդուարդ Տիգրանի Ավանյանին /05․04.2024թ. մուտքի դիմում թիվ1688/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սպանդարյան փողոց, թիվ 10/3 հասցեում գտնվող 24.4քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 108380/մեկ հարյուր ութ հազար երեք հարյուր ութսուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 24․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 48044 /քառասունութ հազար քառասունչորս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: