Մարզ Տավուշ, համայնք Իջևան գյուղ Սևքար 35 փողոց թիվ1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության 0.292 հա մակերեսով հողամասից /վկայական 01032018-11-0026, ծածկագիր 11-058-0025-0002/ անհրաժեշտություն է առաջացել համապատասխանաբար առանձնացնել 0.192հա մակերեսով և 0.1հա մակերեսով անշարժ գույքեր, փոխել գործառական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Մարզ Տավուշ, համայնք Իջևան գյուղ Սևքար 35 փողոց թիվ1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության 0.292 հա մակերեսով հողամասից /վկայական 01032018-11-0026, ծածկագիր 11-058-0025-0002/ համապատասխանաբար առանձնացված 0.192հա մակերեսով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը. Մարզ Տավուշ, համայնք Իջևան գյուղ Սևքար 35 փողոց թիվ1 հողամաս:
2․Մարզ Տավուշ, համայնք Իջևան գյուղ Սևքար 35 փողոց թիվ1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 0.192հա մակերեսով հողամասը դասել բնակավայրերի նպատականյին, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին։
3.Մարզ Տավուշ, համայնք Իջևան գյուղ Սևքար 35 փողոց թիվ1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության 0.292 հա մակերեսով հողամասից /վկայական 01032018-11-0026, ծածկագիր 11-058-0025-0002/ համապատասխանաբար առանձնացված 0.1հա մակերեսով անշարժ գույքին տալ նոր հասցե. Մարզ Տավուշ, համայնք Իջևան գյուղ Սևքար 35 փողոց թիվ1/1 հողամաս:
4․Մարզ Տավուշ, համայնք Իջևան գյուղ Սևքար 35 փողոց թիվ1/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 0.1հա մակերեսով հողամասը դասել բնակավայրերի նպատականյին, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին։
5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: