Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 866
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 օգոստոսի 2022 թվականի N 866

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 32,7ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ՝ ԵՎԱ ԱՐԵՎՇԱՏԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 32,7ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Անկախության փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 32,7քմ մակերեսով հողամասի վրա 1999թ.  քաղաքացի՝  Եվա Արևշատի Ասլանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է  32,7քմ   արտաքին  մակերեսով ավտոտնակ,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 30,6քմ /ծածկագիր 11-001-0128-0001-02/: Ըստ չափագրման տվյալների քաղաքացու կողմից շինությունը կառուցվել է 1999թ., մինչ  ՀՀ  կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշումը և թյուրիմացաբար շինության զբաղեցրած 32,7քմ մակերեսով տարածքից 0,15քմ մակերեսով մասը չի ընդգրկվել որոշման մեջ, որպես բնակելի կառուցապատման գործառնական նշանակության տարածք և հետևաբար որպես շինություն չի արտացոլվել կադաստրային քարտեզում և սխալմամբ ընդգրկվել է 11-001-0128-0001-01 ծածկագրով ընդհանուր օգտագործման տարածքների մեջ, իսկ 32,55քմ մակերեսով մասը ընդգրկված է բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում /ծածկագիր 11-001-0128-0001-02/: Ավտոտնակի զբաղեցրած 32,7քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 32,7քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների   որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման    պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Անկախության փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 32,7քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի՝ Եվա Արևշատի Ասլանյանի կողմից ինքնակամ կառուցված 32,7քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0128-0001-02/:

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Անկախության փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 32,7քմ մակերեսով հողամասի վրա   քաղաքացի՝ Եվա Արևշատի Ասլանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 32,7քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը, որի  ներքին մակերեսը կազմում է 30,6քմ  /ծածկագիր 11-001-0128-0001-02/:

3.Իջևան քաղաքի, Անկախության փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 32,7քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի՝ Եվա Արևշատի Ասլանյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 32,7քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ   հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 16/46:

4.Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 16/46 հասցեում գտնվող 0,15քմ մակերեսով հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին:

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 16/46 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում առաջարկել  քաղաքացի՝ Եվա Արևշատի Ասլանյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  32,7քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441,8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 145247/մեկ հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր քառասունյոթ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  32,7քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 64386/վաթսունչորս հազար երեք հարյուր ութսունվեց/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner