Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 18
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ 0,045ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի տարածքում գտնվող ՀՀ պետական սեփականություն հանդիսացող 11-022-0637-0002 կադաստրային ծածկագրով 0,045հա մակերեսով անտառային նպատակային նշանակության անտառների հողերից, ջրընդունիչ համակարգ կառուցելու նպատակով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի փոխելու վերաբերյալ ՀՀ  վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 13.01.2022թ. տրվել է  թիվ 1/փ-13 դրական եզրակացությունը: Սույնով խնդրվում է տալ հավանություն, որ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի տարածքում գտնվող ՀՀ պետական սեփականություն հանդիսացող 11-022-0637-0002 կադաստրային ծածկագրով 0,045հա մակերեսով անտառային նպատակային նշանակության անտառների հողերից, ջրընդունիչ համակարգ կառուցելու նպատակով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու  համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Համայնքի վագանին որոշում է.

1. Տալ հավանություն՝  ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի տարածքում գտնվող ՀՀ պետական սեփականություն հանդիսացող 11-022-0637-0002 կադաստրային ծածկագրով 0,045հա մակերեսով անտառային նպատակային նշանակության անտառների հողերից, ջրընդունիչ համակարգ կառուցելու նպատակով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու  համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner