Տավուշի մարզի Իջևան համայնքի Ն Ծաղկավան գյուղի վարչական սահմաններում գտնվող և ընդանուր համատեղ սեփականության իրավունքով, քաղաքացիներ Արամայիս Աթաբեկյանին, Հրանուշ Աթաբեկյանին , Մանյա Մխիթարյանին, Հրայր Աթաբեկյանին , Հրածին Աթաբեկյանին, Ժիրայր Աթաբեկյանին պատկանող 0,157հա մակերեսով բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 387263, ծածկագիր 11-037-0027-0033/ 2012թ. ինքնակամ կերպով կառուցվել է 206,27քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինություններ: Ինքնակամ կերպով կառուցված 206,27քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունները չեն խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն որոշումների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ն Ծաղկավան գյուղի վարչական սահմաններում գտնվող և ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, քաղաքացիեր՝ Արամայիս Աթաբեկյանին, Հրանուշ Աթաբեկյանին , Մանյա Մխիթարյանին, Հրայր Աթաբեկյանին , Հրածին Աթաբեկյանին, Ժիրայր Աթաբեկյանին պատկանող 0,157հա մակերեսով բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 387263, ծածկագիր 11-037-0027-0033/ ինքնակամ կերպով կառուցված 206,27քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունները հաստատված հատակագծի տվյալներին համապատասխան՝ պետականորեն հաշվառելու նպատակով: