Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 200
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2232
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2024 թվականի N 2232

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԳԱՆԻՆԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 34․2ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԵՐԳՈՒՇ ՄԱԹԵՎՈՍԻ ԳՈՒԼԱԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 34․2ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Գանինի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 34․2քմ մակերեսով հողամասի վրա 2000թ.  քաղաքացի Վերգուշ Մաթևոսի Գուլակյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 34․2 քմ   արտաքին  մակերեսով առևտրի սրահ,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 30․1քմ /ծածկագիր 11-001-0124-0001/, որը հաշվառվել է 30.12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023xtcd7u: Ըստ չափագրման տվյալների քաղաքացու կողմից շինությունը կառուցվել է 2000թ., մինչ  ՀՀ  կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշումը և թյուրիմացաբար շինության զբաղեցրած 34․2քմ մակերեսով հողամասը ընդգրկված է 11-001-0124-0001 ծածկագրով, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության  տարածքում և հետևաբար որպես շինություն չի արտացոլվել կադաստրային քարտեզում:  Առևտրի սրահի զբաղեցրած 34․2 քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 34․2 քմ  արտաքին մակերեսով առևտրի սրահը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,   չեն դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Գանինի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 34․2 քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Վերգուշ Մաթևոսի Գուլակյանի կողմից ինքնակամ կառուցված 34․2 քմ  արտաքին մակերեսով առևտրի սրահի նկատմամբ /ծածկագիր 11-001-0124-0001/: 

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Գանինի փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 34․2 քմ մակերեսով հողամասի վրա   քաղաքացի  Վերգուշ Մաթևոսի Գուլակյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 34․2 քմ  արտաքին մակերեսով առևտրի սրահը, որի  ներքին մակերեսը կազմում է 30․1քմ  /ծածկագիր 11-001-0124-0001/:

3.Իջևան քաղաքի, Գանինի փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 34․2քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի  Վերգուշ Մաթևոսի Գուլակյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 34․2քմ արտաքին մակերեսով առևտրի սրահին տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Գանինի փողոց, թիվ 2/1:

4.Իջևան համայնք, քաղաք Իջևան, Գանինի փողոց, թիվ 2/1 հասցեում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  3կ․2քմ մակերեսով հողամասը դասել  բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Գանինի փողոց, թիվ2/1 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 10-րդ գոտում առաջարկել  քաղաքացի  Վերգուշ Մաթևոսի Գուլակյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  34․2քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 6834.3 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  233733 /երկու հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր երեսուներեք/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 34․2քմ  արտաքին մակերեսով առևտրի սրահը՝  1քմ  20855 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  713241 /յոթ հարյուր տասներեք հազար երկու հարյուր քառասունմեկ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner