Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 878
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2025 թվականի N 878

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.12004ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ, ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մելիք Վաչագանի Գևորգյանը՝ ծնված 19․05․1975թ., որ համաձայն Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի, Այգեհովիտ գյուղում,  բնակելի տուն կառուցելու նպատակով հատկացվել է 0.14հա մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.12004հա /ծածկագիր 11-009-0051-0005/:Ուստի դիմել է փաստացի 0.12004հա, հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 509․2քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման, հասցե տալու և սահմանների ճշտման խնդրանքով /ծածկագիր 11-035-0051-0005/։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.12004հա մակերեսով  հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:

 Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի,,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Հաստատել՝ Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Մելիք Վաչագանի Գևորգյանին, պատկանող 0.12004հա մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-009-0051-0005/:

2. Վերականգնել, քաղաքացի Մելիք Վաչագանի Գևորգյանի, սեփականության իրավունքը Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող օրինական 0.14հա մակերեսով հողամասի նկատմամբ  /ծածկագիր 11-009-0051-0005/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացու սեփականությունը:

3. Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացի Մելիք Վաչագանի Գևորգյանին, պատկանող 0.12004հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Այգեհովիտ 40-րդ փողոց, 1-ին փակուղի, 4 բնակելի տուն :

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                                      
ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner