Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1920
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 սեպտեմբերի 2024 թվականի N 1920

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՎՈՂ 0.07ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սահակ Ջանիբեկի Պետրոսյանը,  Իջևան համայնքի, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 14 հասցեում գտնվող և իրեն պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ 21122021-11-0012, ծածկագիր 11-001-0217-0002/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով /մուտքի դիմոում թիվ5308, 02.09.2024թ./: Նշված տարածքին կից, բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0.01266 հա մակերեսով չկառուցապատված հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 10052024-11-0059, ծածկագիր 11-001-0614-0002/ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 6/12 հասցեով: Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 6/12 հասցեում գտնվող 0.01266 հա մակերեսով  հողամասը  չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր  հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ  կառավարության,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի, 04.06.2020թ. թիվ 1023-Ն, ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66-րդ հոդվածի  թիվ 8 կետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով  Սահակ Ջանիբեկի Պետրոսյանին պատկանող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ 21122021-11-0012, ծածկագիր 11-001-0217-0002/ կից՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 6/12 հասցեում գտնվող 0.01266հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 10052024-11-0059, ծածկագիր 11-001-0614-0002/, ընդլայնման կարգով տրամադրել Սահակ Ջանիբեկի Պետրոսյանին  ուղղակի վաճառքով և հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման 11-րդ գոտում, այն վաճառել 1քմ 4441.8  ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝  562332 /հինգ հարյուր վաթսուներկու հազար երեք հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով  Սահակ Ջանիբեկի Պետրոսյանին պատկանող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ 21122021-11-0012, ծածկագիր 11-001-0217-0002/ կից՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 6/12 հասցեում գտնվող 0.01266հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 10052024-11-0059, ծածկագիր 11-001-0614-0002/ընդլայնված  անշարժ գույքին  տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 14:

3.Քաղաքացի՝ Սահակ Ջանիբեկի Պետրոսյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի  պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner