Համայնքի ավագանու 27.09.2024թ. ,,Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինություններ և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին'' թիվ105 որոշման համաձայն 2024թ դեկտեմբերի 27-ին կայացել է գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով հողամասի /վկայական թիվ08112024-11-0032/ տրամադրման մրցույթ:
Հիմք ընդունելով մրցույթի արդյունքները և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ, 77-րդ և 78-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման, թիվ 53 կետի դրույթներով, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ հողամասը գտնվում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված տարածքներում.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել 27.12.2024թ. կայացած գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակներով հողամասի տրամադրման մրցույթի եզրափակիչ արձանագրությունները համաձայն` ներքոհիշյալ աղյուսակի.
ՀՀ
|
Արձ․
N
|
Հաղթողի անունը, հայրանունը ազգանունը
|
Հողամասի հասցեն
|
Մակերեսը՝ քմ
|
Տարեկան վարձավճարիմ գինը՝ ՀՀ դրամ
|
Ժամկետը՝ տարի
|
նպատակը
|
1
|
4
|
Խաչատուր Աղասիի Ղուշչյան
|
գ. Սևքար
|
10000.0
|
42000
|
25
|
գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու
|
2. Հանձնարարել համայնքապետարանի, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնին /Ա. Այդինյան/ կազմել հողահատկացման փաստաթղթեր և մրցույթի հաղթողի հետ կապել հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման պայմանագիր: