Այսօր: Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 295
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1278
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2025 թվականի N 1278

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 41․5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԵԼՍԻԿ ՍԵՅՐԱՆԻ ՋԱՆՎԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 81․4ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ , ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 41․5քմ մակերեսով հողամասի վրա 1999թ.  քաղաքացի Մելսիկ Սեյրանի Ջանվելյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 81․4քմ   արտաքին  մակերեսով տնտեսական շինություն,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 70․1քմ /ծածկագիր 11-001-0111-0001/, որը հաշվառվել է 06․12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023zk8xze: Ըստ չափագրման տվյալների քաղաքացու կողմից շինությունը կառուցվել է 1999թ., մինչ  ՀՀ  կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշումը և թյուրիմացաբար շինության զբաղեցրած  41․5քմ մակերեսով հողամասը ընդգրկված է 11-001-0111-0001 ծածկագրով, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության  տարածքում և հետևաբար որպես շինություն չի արտացոլվել կադաստրային քարտեզում:  Տնտեսական շինության զբաղեցրած 41․5քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 81․4քմ  արտաքին մակերեսով տնտեսական շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման   պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում  առանձնացված 41․5քմ մակերեսով հողամասի /ծածկագիր 11-001-0111-0001/ գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատեսքից փոխադրել բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողերի շարք:

2.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 41․5քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Մելսիկ Սեյրանի Ջանվելյանի կողմից ինքնակամ կառուցված 81․4քմ  արտաքին մակերեսով տնտեսական շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0111-0001/:

3.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 41․5քմ մակերեսով հողամասի վրա  քաղաքացի Մելսիկ Սեյրանի Ջանվելյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 81․4քմ  արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, որի  ներքին մակերեսը կազմում է 70․1քմ  /ծածկագիր 11-001-0111-0001/: 

4.Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 41․5քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Մելսիկ Սեյրանի Ջանվելյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 81․4քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությանը տալ հետևյալ   հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 83/4: 

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 83/4 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում առաջարկել  քաղաքացի Մելսիկ Սեյրանի Ջանվելյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  41․5քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441.8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  184335 /մեկ հարյուր ութսունչորս հազար երեք հարյուր երեսունհինգ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  81․4քմ  արտաքին մակերեսով տնտեսական շինությունը՝  1քմ  3938 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 320553 /երեք հարյուր քսան հազար հինգ հարյուր հիսուներեք/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner