Իջևան համայնք, Իջևան քաղաք, Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 37․9քմ մակերեսով հողամասի վրա 1995թ. քաղաքացի Հովսեփ Ֆրոնտիկի Արզումանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 37․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակ, որի ներքին մակերեսը կազմում է 35․42քմ /ծածկագիր 11-001-0111-0001/, որը հաշվառվել է 12․12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023elydzn: Ըստ չափագրման տվյալների քաղաքացու կողմից շինությունը կառուցվել է 1995թ., մինչ ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշումը և թյուրիմացաբար շինության զբաղեցրած 37․9քմ մակերեսով հողամասը ընդգրկված է 11-001-0111-0001 ծածկագրով, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության տարածքում և հետևաբար որպես շինություն չի արտացոլվել կադաստրային քարտեզում: Ավտոտնակի զբաղեցրած 37․9քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 37․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1..Իջևան համայնք, Իջևան քաղաք, Բլբուլյան փողոցում առանձնացված 37․9քմ մակերեսով հողամասի /ծածկագիր 11-001-0111-0001/ գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատեսքից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի շարք:
2.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 37․9քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Հովսեփ Ֆրոնտիկի Արզումանյանի կողմից ինքնակամ կառուցված 37․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0111-0001/:
3.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 37․9քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Հովսեփ Ֆրոնտիկի Արզումանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 37․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, որի ներքին մակերեսը կազմում է 35․42քմ /ծածկագիր 11-001-0111-0001/:
4.Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 37․9քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Հովսեփ Ֆրոնտիկի Արզումանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 37․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 83/3:
5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ83/3 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում առաջարկել քաղաքացի Հովսեփ Ֆրոնտիկի Արզումանյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 37․9քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 168344 /մեկ հարյուր վաթսունութ հազար երեք հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 37․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 74625 /յոթանասունչորս հազար վեց հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով :
6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: