Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան համայնքի բնակիչ՝ Սոկրատ Սանասարի Շահնազարյանը /դիմում թիվ4388, 04.11.2025թ./, Իջևան համայնք, գ. Ազատամուտ, 1-ին փողոցի, թիվ17/4 հասցեում գտնվող ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 14․8 քմ մակերեսով հողամասը, ավտոտնակ կառուցելու նպատակով՝ կառուցապատման իրավունքով, իրենց հատկացնելու խնդրանքով /վկայական թիվ22082025-11-0078/:
Հաշվի առնելով քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և այն հանգամանքը, որ տարածքը գտնվում է ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված տարածքում և ղեկավարվելով ՀՀ ,, Հողային օրենսգրքի,, թիվ 481 հոդվածի և ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-Ն որոշման ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի,, թիվ 44-րդ կետի ժ/ ենթակետի և թիվ 46-րդ կետի բ/ ենթակետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան համայնքի բնակիչ՝ Սոկրատ Սանասարի Շահնազարյանին, ավտոտնակ կառուցելու նպատակով, Իջևան համայնք, գ. Ազատամուտ, 1-ին փողոցի, թիվ17/4 հասցեում, 50 /հիսուն/ տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով, տարեկան 740 /յոթ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ իրավունքի վճարի չափով հատկացնել 14․8 քմ մակերեսով հողամաս՝ համաձայն տրվող հատակագծի /ծածկագիր 11-005-0014-0075/: