Իջևանի համայնքապետարանին է դիմել «Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ (ՏԱԽ) տարածքային զարգացան հասարակական կազմակերպությունը՝ Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի հյուրատնային կոմպլեքսը անհատույց օգտագործման իրավունքով 2 տարով տրամադրելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ հյուրատնային կոմպլեքսը ներկայումս չի շահագործվում, ղեկավարվելով ՀՀ ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով: Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի հյուրատնային կոմպլեքսը անհատույց օգտագործման իրավունքով, երկու տարի ժամկետով տրամադրել «Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ Տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրելու պահից: |