Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 ապրիլի 2024 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՄԱՅԻՍԻ 28-Ի ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 47 ՇԵՆՔ 20 ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արթուր Զարմայիլի Աթաբեկյանը, որ 2016թ. ինքնակամ կերպով, Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցի,  թիվ 47 շենք, 20 բնակարան հասցում  գտնվող,  սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանին /վկայական թիվ 21072015-11-0010/ կից կատարվել է  բնակարանին կից  8.5քմ ներքին մակերեսով բնակելի շենքի կցակառույց, որից կցակառույց բնակարան 4.0քմ ներքին մակերեսով և բնակարանի բաց պատշգամբ՝ 4.5քմ ներքին մակերեսով ձևափոխություններ, բացված 2/երկու/ դուռ, փակված 2/երկու/ լուսամուտի և փակված 1/մեկ/ դռան ձևափոխություն, ուստի դիմել է ձևափոխությունների իրավական կարգավիճակը որոշելու  խնդրանքով, որը հաշվառվել է 26.12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023UVCNWL:

Հաշվի առնելով Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցի,  թիվ 47 շենք, 20 հասցեի բնակիչների համաձայնագիրը, Տավուշի մարզի Իջևան քաղաքի ,,Իջևան,, համատիրության համաձայնագիրը, ,,ԱՐՏՄԱԴ,, ՍՊԸ-ի եզրակացությունը կառույցի տեխնիկական վիճակի վերաբերյալ, նկատի ունենալով, որ Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցի,  թիվ 47 հասցեի բազմաբնակարան շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի վրա քաղաքացի Արթուր Զարմայիլի Աթաբեկյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունները համապատասխանում են ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին և ձևափոխությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կաառուցված չեմ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 26, թիվ 27, թիվ 28 կետերի և թիվ 32 կետի բ/ և գ/ ենթակետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Իջևան քաղաքի, Մայիսի 28-ի փողոցի,  թիվ 47 շենք, 20 բնակարան հասցում  գտնվող և քաղաքացի Արթուր Զարմայիլի Աթաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող  /վկայական թիվ 21072015-11-0010/  բնակարանին կից 8.5քմ ներքին մակերեսով բնակելի շենքի կցակառույցը, որից կցակառույց բնակարան՝ 4.0քմ ներքին մակերեսով և բնակարանի բաց պատշգամբ՝ 4.5քմ ներքին մակերեսով ձևափոխությունները, բացված 2/երկու/ դուռ, փակված 2/երկու/ լուսամուտը և փակված 1/մեկ/ դռան ձևափոխությունը  ճանաչել օրինական, որպես քաղաքացի Արթուր Զարմայիլի Աթաբեկյանի սեփականության իրավունքը: 

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 17.04.2003թ. թիվ 470-Ն որոշմամբ, Իջևան  քաղաքի Մայիսի 28-ի փողոցի,  թիվ 47 շենք, 20 բնակարան հասցում գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացի Արթուր Զարմայիլի Աթաբեկյանին պատկանող բնակարանը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացի Արթուր Զարմայիլի Աթաբեկյանին Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել  բնակարանին կից 8.5քմ ներքին մակերեսով բնակելի շենքի կցակառույցի որի  դիմաց, 1քմ 590.7 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 5021 /հինգ հազար քսանմեկ / ՀՀ դրամ,  իսկ 2/երկու/ դուռ, փակված 2/երկու/ լուսամուտի և փակված 1/մեկ/ դռան ձևափոխություն դիմաց 9845 /ինը հազար ութ հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

 3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Անմիջականորեն Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցի,  թիվ 47 շենք, 16 բնակարան հասցեի բազմաբնակարան շենքի և ինքնակամ կառույցների զբաղեցրած հողամասը բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցել շենքի բնակարանների սեփականատերերին և կատարել Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցի,  թիվ 47 շենքի հողամասի սահմանների ճշտում:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner