Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 46
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հունիսի 2021 թվականի N 46

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է , որ անհրաժեշտություն է առաջացել Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական` ք․Իջևան, Բլբուլյան փողոցի թիվ 5 հասցեն փոփոխել և սահմանել նոր հասցե՝ ք․Իջևան, Բլբուլյան փողոց,  11-րդ նրբանցք, թիվ 2, ինչպես նաև խմբագրել  կանոնադրությունը՝ համաձայն ՀՀ կառավարության 08․04․2021թ ,,Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին,, թիվ 515-Ն որոշման։  

Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով  ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,,ՀՀ օրենքի 8-րդ գլխի թիվ 33 և 34 հոդվածներով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի 5-րդ կետով․

Իջևան համայնքի ավագանին որոշում է 

1․Սահմանել Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության  գտնվելու վայրը և իրավաբանական հասցեն՝ 4001, ՀՀ, Տավուշի մարզ, ք․ Իջևան, Բլբուլյան փողոց, 11-րդ նրբանցք, թիվ 2։

2․Հաստատել Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ։ 

3․Դիմել Հայաստանի Հանրապետության  Արդարադատության նախարարության  պետական ռեգիստրի գործակալություն՝  նոր խմբագրությամբ կանոնադրությունը  գրանցելու խնդրանքով։


Կողմ -10

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner