Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 46
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
,,ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է , որ անհրաժեշտություն է առաջացել ,,Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական` ք․Իջևան, Բլբուլյան փողոցի թիվ 5 հասցեն փոփոխել և սահմանել նոր հասցե՝ ք․Իջևան, Բլբուլյան փողոց,  11-րդ նրբանցք, թիվ 2, ինչպես նաև խմբագրել  կանոնադրությունը՝ համաձայն ՀՀ կառավարության 08․04․2021թ ,,Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին,, թիվ 515-Ն որոշման։  

Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով  ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,,ՀՀ օրենքի 8-րդ գլխի թիվ 33 և 34 հոդվածներով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 5-րդ հոդվածի, 1-ին մասի 5-րդ կետով․

Իջևան համայնքի ավագանին որոշում է 

1․Սահմանել ,,Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության  գտնվելու վայրը և իրավաբանական հասցեն՝ 4001, ՀՀ, Տավուշի մարզ, ք․ Իջևան, Բլբուլյան փողոց, 11-րդ նրբանցք, թիվ 2։

2․Հաստատել ,,Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ։ 

3․Դիմել Հայաստանի Հանրապետության  Արդարադատության նախարարության  պետական ռեգիստրի գործակալություն՝  նոր խմբագրությամբ կանոնադրությունը  գրանցելու խնդրանքով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner