|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հուլիսի 2025 թվականի N 866 |
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 2025Թ․ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, համակարգող նախարարի 2006թ․ օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 12-Ն հրամանով հաստատված աշխատակարգի 8․4-րդ կետով․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2025թ․ հուլիսի 11-ին կայանալիք կրտսեր պաշտոնների մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝
- Տաթևիկ Անտոնյան-Տավուշի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության գլխավոր մասնագետ,
- Թերեզա Սաֆարյան-Տավուշի մարզպետի աշխատակազմի կառավարման բաժնի վարիչ,
- Արթուր Այդինյան-Իջևանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնի պետ,
- Մերինե Մանուչարյան-Իջևանի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ,
- Գոհար Չիբուխչյան-Իջևան համայնքի ավագանու անդամ,
- Ալեքսան Մարգարյան-ԵՊՀ ԻՄ արհբյուրոյի նախագահ։
2․Հանձնաժողովի նիստերի լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Լինա Թիրաբյանին։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|