Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարան է դիմել ,,Վազաշենի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, Իջևան համայնք, Վազաշեն գյուղ, 9-րդ փողոց, թիվ 11 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենք՝ 996․55քմ ներքին մակերես, ծածկագիր 11-059-0024-0005-001 և շինության զբաղեցրած հողամաս՝ 4069․0քմ մակերես, ծածկագիր 11-059-0024-0005, վկայական թիվ 02092019-11-0017/, լիցենզավորման նպատակով, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով:
Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 28․02.2023թ. թիվ 2 նիստի թիվ 53 /կետ2/ որոշումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, թիվ 685-699 հոդվածների և ,,Տեղական ինքնակառավարմարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, Իջևան համայնք, Վազաշեն գյուղ, 9-րդ փողոց, թիվ 11 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենք՝ 996․55քմ ներքին մակերես, ծածկագիր 11-059-0024-0005-001 և շինության զբաղեցրած հողամաս՝ 4069․0քմ մակերես, ծածկագիր 11-059-0024-0005, վկայական թիվ 02092019-11-0017/ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ,,Վազաշենի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ին:
2. ,,Վազաշենի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ներկայացուցիչի հետ կնքել անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիր:
3.Անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: