Իջևան համայնքի ղեկավարի 11.03.2025թ. թիվ 341 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Իջևան համայնքի ղեկավարի 11.03.2025թ. թիվ 341 որոշումը կարդալ.
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, Ք․ ԻՋԵՎԱՆ, ԱՅԳԵՍՏԱՆ ՓՈՂՈՑ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Գագիկ Շամիրի Մելիքսեթյանը և Գարեգին Շամիրի Մելիքսեթյանը, որ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Տավուշի մարզի Իջևան համայնք, ք․ Իջևան, Այգեստան փողոց 26 հասցեում /վկայական թիվ 28022025-11-0006, ծածկագիր 11-001-0146-0024/ գտնվող անշարժ գույքը բաժանել և տալ նոր հասցեավորում:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի ք․ Իջևան,Այգեստան փողոց 26 /վկայական թիվ 28022025-11-0006, ծածկագիր 11-001-0146-0024,/ հասցեում գտնվող, 0.0556հա հողամասով անշարժ գույքից առանձնացված Գարեգին Մելիքսեթյանին պատկանող 0.02826հա հողամաին և 95.98քմ մակերեսով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք․ Իջևան, Այգեստան փողոց 26 բնակելի տուն:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի ք․ Իջևան,Այգեստան փողոց 26 /վկայական թիվ 28022025-11-0006, ծածկագիր 11-001-0146-0024,/ հասցեում գտնվող, 0.0556հա հողամասով անշարժ գույքից առանձնացված Գագիկ Մելիքսեթյանին պատկանող 0.02734հա հողամասին և 101.25քմ մակերեսով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք․ Իջևան, Այգեստան փողոց 26/1 բնակելի տուն:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,