Իջևան համայնքի Իջևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 27․7 քմ մակերեսով հողամասի վրա 1995թ. քաղաքացի Նարինե Սերոժի Խոջումյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 27․7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակ, որի ներքին մակերեսը կազմում է 24․8քմ /ծածկագիր 11-001-0117-0001/, որը հաշվառվել է 22․12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023b8ugzf: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0117-0001/: Ավտոտնակի զբաղեցրած 27․7քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 27․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Սևքարեցի Սաքոյի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 27․7 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Նարինե Սերոժի Խոջումյանի կողմից ինքնակամ կառուցված 27․7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0117-0001/:
2․Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 27․7 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Նարինե Սերոժի Խոջումյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 27․7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակ, որի ներքին մակերեսը կազմում է 24․8 քմ /ծածկագիր 11-001-0117-0001/:
3.Իջևան քաղաքի, Սևքարեցի Սաքոյի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 27․7 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Նարինե Սերոժի Խոջումյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 27․7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ 4/13:
4. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ4/13 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում առաջարկել քաղաքացի Նարինե Սերոժի Խոջումյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 27․7 քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 123038 /մեկ հարյուր քսաներեք հազար երեսունութ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 27․7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 54541/հիսունչորս հազար հինգ հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: