Իջևան  համայնքի  ղեկավարին  է  դիմել քաղաքացի՝ Ռոբերտ Երեմի Օթարյանը,  վարձակալության իրավունքով,  բնակելի կառուցապատման նպատակով իրեն հատկացված, Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 24/50 գտնվող 19.8քմ  մակերեսով հողամասի նկատմամբ իր վարձակալության իրավունքը /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 2206, կնքված՝ 09.11.2005թ., վկայական թիվ 2819637/ օտարելուն համաձայնություն տալու  խնդրանքով: 
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի  և  ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի  պահանջներով
Համայնքի ավագանին որոշում է 
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 24/50 գտնվող 19.8քմ  մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Ռոբերտ Երեմի Օթարյանի վարձակալության իրավունքը /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 2206, կնքված՝ 09.11.2005թ., վկայական թիվ 2819637/   օտարելուն: